Տեղափոխվեցին, և փառք Աստծո, թող աշխատեն․ Պուտինը՝ Հայաստան տեղափոխված ՏՏ մասնագետների մասին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ՏՏ ոլորտի մասնագետների` Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու հարցում խնդիրներ չկան, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական առաջին համաժողովում։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։

«Դե, տեղափոխվեցին, և փառք Աստծո, թող աշխատեն», – ասել է Պուտինը:

Պուտինը, սակայն, կարծում է, որ նման իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» Ռուսաստանի իշխանությունների համար։ «Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- առաջարկել է Պուտինը։