ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը», - գրել է Բլինքենը։

ԱՄՆ Պետքարտուղարը նաև կոչ է արել շարունակել հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության։