ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հայտնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը հանելու հնարավորության մասին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Իրանի հարցով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին հայտնել է, որ հնարավոր է մասամբ հանել պաշտոնական Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ խրախուսելու միջուկային ծրագրից հրաժարվելուն ուղղված քայլերը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք, ինչպես և մեր եվրոպացի գործընկերները, համոզված ենք, որ կարող ենք պատժամիջոցների սահմանափակ մեղմացում տրամադրել, որպեսզի Իրանը կարևոր քայլեր ձեռնարկի միջուկային ծրագիրը զսպելու և սահմանափակելու ուղղությամբ», – ասել է Մալին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

Միևնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարող են «շարունակել օգտագործել մնացած պատժամիջոցները» և իրենց տրամադրության տակ գտնվող մյուս գործիքները՝ «ճնշում գործադրելու և Իրանի այլ վտանգավոր գործողությունները թիրախավորելու համար»։