Ընդդիմությունն անորսալի Ջոյի կարգավիճակում է․ բոլոր դերակատարները կան՝ ցիգանը և այլն. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

«Մեր տնտեսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, սկսել են այլևս ոչ մեկի չհետաքրքրել։ Իմ ընկալումն այն է, որ Երևանում խցանումներ առաջացնող խորհդրարանական գործընկերները ոնց որ թե անորսալի Ջոյի կարգավիճակում են հայտնվում»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների բողոքի ակցիաներին։

«Ժողովրդավարությունը ծնում է նաև անըմբռնելի և անորսալի Ջոերի։ Կարևորն այնտեղ բոլոր դերակատարները կան՝ ցիգանը և այլն»,- ասաց նա։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության կանոններով անգամ ամենևին էլ նորմալ չէ, որ ամիսներով մարդկանց ճանապարհները փակ լինեն։ «Բայց քանի որ մենք շատ զգայուն թեմաներ ենք քննարկում, չենք ուզում տպավորություն ստեղծել, որ ինչ-որ դավադրություն կա, և իշխանությունն էլ այդ դավադրությունը թաքցնելու համար ճնշում է, ջարդում ու փշրում»,- ասաց նա։