Թույլ տվեք, որ իմ փոխարեն պարոն Սաղաթելյանին պատասխանի Անտուան դը Սենտ Էքզյուպերին․ Վահագն Ալեքսանյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին։

«Արդեն երկրորդ քառօրյան է՝ Ազգային ժողովից փախած ման եկող փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, դիմելով մեզ՝ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, ասել է՝ «դե եթե տղա են, թող գան», նկատի ունենալով մի արտահերթ նիստ, որն իրենք երևի թե կկազմակերպեն։ Պարոն Սաղաթելյանի դատարկ աթոռի առաջ և պարոն Սաղաթելյանի բացակայությամբ թույլ տվեք, որ իմ փոխարեն պարոն Սաղաթելյանին պատասխանի հանճարեղ գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերին, որն իր «Փոքրիկ իշխանը» հրաշալի ստեղծագործության մեջ ունի հետևյալ տողերը․ «Ուրեմն, դատիր ինքդ քեզ, դա ամենադժվարն է»։ Եվ պարոն Սաղաթելյանը, այո, ով երկու քառօրյա է, փախած է ԱԺ-ից, իրապես լավ կանի, որ դատի իրեն»,- ասաց Ալեքսանյանը։