Ընդդիմությունը հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի

Մանրամասներ

Ընդդիմությունը հաջորդ շաբաթ  հանդես է գալու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով, և ես այսօր այստեղից ևս մեկ անգամ ասում եմ, որ մենք այդ օրակարգը ձևավորելու ենք: Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ: Երեկոյան կներկայացնեմ նիստի և օրակարգի մասին մանրամասները»,- ասաց Սաղաթելյանը: