Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) վերսկսել են նավթի մատակարարումները Եվրոպա՝ ռուսական նավթ գնելու եվրոպացի ներկրողների դժկամության ֆոնին, գրում է Bloomberg-ը։
Գործակալությունը նշում է, որ Moscow Spirit նավթատարը, որը վարձել է ֆրանսիական TotalEnergies SA նավթագազային ընկերությունը, ԱՄԷ-ից շարժվում է դեպի հոլանդական Ռոտերդամ նավահանգիստ։ Bloomberg-ի տվյալներով՝ այն տեղափոխում է մոտ 1 մլն բարել։
Վերջին անգամ ԱՄԷ-ից նավթ առաքվել է Եվրոպա երկու տարի առաջ՝ 2020 թվականի մայիսին՝ կորոնավիրուսի տարածման և նավթի շուկայի փլուզման ժամանակ, գրում է Bloomberg-ը։
0Comments