Բրիտանական իշխանությունները ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին թույլատրել են վաճառել Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը։ Ակումբը 4,25 մլրդ ֆունտով պետք է գնի ամերիկացի ներդրող Թոդ Բոլիի գլխավորած կոնսորցիումը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ տրամադրել է լիցենզիա, որը թույլ է տալիս վաճառքը, քանի որ համոզվել են, որ գործարքի նշված պայմանները ֆինանսական օգուտ չեն բերելու Աբրամովիչին կամ պատժամիջոցների ենթարկված որևէ այլ անձի:
0Comments