Արցախը հիմա կոնցլագեր է, որտեղ հսկման երկու օղակ կա․ ռուսներն են ու ադրբեջանցիք․ Եթե ինչ-որ մեկը փորձի թելադրվող ռեժիմը խախտել, տեղում կպատժվեն բոլոր արցախցիները․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

1

Երեկ Արցախի խորհրդարանը հավաքվել, մի հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նրանք տարակուսում են Շառլ Միշելի վերջին արտահայտությունների առիթով: Սա շատ տարօրինակ է հնչում, երբ հաշվի ես առնում, որ Արցախի քաղաքական էլիտան չէր տարակուսում, երբ Քարագլուխը հաձնվեց, նույն ստոյիկյան ֆլեգմատիզմը նրանք դրսևորեցին Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնելիս, իրենց մոտ տարակուսանք չառաջացրեց կապիտուլյացիան, նրանք մի տեսակ արհամարհեցին ՌԴ նախագահին, ով ասում էր, որ Արցախը Ադրբեջանի մաս է, նրանք չէին տարակուսում, երբ ռուս չինովնիկները պնդում էին, որ Արցախի կարգավիճակի հարցը քննարկելու չի, ու դե ոչ մեկի մոտ տարակուսանք չառաջացրեց այն փաստը, որ Արայիկ Հարությունյանը խոստացավ խնդրել, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունն ու չարեց դա:

Այս ամենը տարակուսելի չէր: Տարակուսելի դարձավ միայն Շառլ Միշելի հայտարարությունը, որն ըստ էության նշանակում է, որ Ռուսաստանը դուրս է մնում կարգավորման պրոցեսից և ուրիշ ոչ մի նոր բան չէր պարունակում իր մեջ:

Մինչև եզրահանգումների գալը բոլորիդ կհորդորեմ նկատի ունենալ, որ Արցախը հիմա կոնցլագեր է: Այդ լագերում երկու հսկման օղակ կա, առաջին օղակը ռուսներն են, երկրորդը` ադրբեջանցիք: Եվ, եթե հանկարծ ինչ-որ մեկը փորձի թելադրվող ռեժիմը խախտել, տեղում կպատժվեն բոլոր արցախցիները, պատժողներն էլ կլինեն հիշյալ երկու օղակները:

Ես գիտեմ, որ Արցախի ԱԺ-ում շատերը ստիպված են ենթարկվում օկուպացիոն վարչակազմի թելադրանքին, սակայն գիտեմ նաև, որ մեջները կան նրանք, ովքեր այս իրավիճակի մասին երազել են, պատերազմի ժամանակ նպաստել են, որ այս ամենը տեղի ունենա և հիմա իրենց դավաճանության պտուղներն են քաղում: Էս սրիկաների Երևանյան մասնաճյուղն էլ այստեղ է պատվերով «տարակուսում»...

Արթուր Դանիելյան