Վենեսուելայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից

Գուաիդոն գաղտնի բանակցություններ է վարում երկրի զինվորականների հետ

Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն, որն  իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, հայտարարել է, Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու և երկրում ստեղծված ճգնաժամը խաղաղ հանգուցալուծելու նպատակով զինված ուժերի հետ գաղտնի բանակցություններ է վարում`: Այդ մասին նա ասել է The Washington Post-ին տված հարցազրույցում:

«Մենք բանակցում ենք ինչպես երկրի զինված ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ պետական համակարգում պաշտոն զբաղեցնող անձանց հետ»,- նշել է Գուաիդոն:

Նրա խոսքով` բանակցությունները գաղտնի են ընթանում, որպեսզի կարողանան ապահովել մասնակիցների անվտանգությունը:

Խուան Գուաիդոն ասել է, որ նախքան արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է մի քանի հարցեր կարգավորել, ինչը կարող է 6-ից 9 ամիս տևել: Մասնավորապես, ըստ նրա, առաջնային խնդիրը Մադուրոյի հրաժարականից հետո ընտրական համակարգի թափանցիկության ապահովումն է: