Լեհաստանը խզում է Ռուսաստանի հետ Յամալ-Եվրոպա գազատարի վերաբերյալ պայմանագիրը

Մանրամասներ

Լեհաստանը որոշել է խզել Ռուսաստանի հետ Յամալ-Եվրոպա գազամուղի մասին համաձայնագիրը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության սկսած պատերազմի հետ, երկուշաբթի ասել է Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան։

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները հաստատեցին «ռուսական գազից լիովին անկախանալու Լեհաստանի կառավարության վճռականությունը»։ «Մենք միշտ գիտեինք, որ «Գազպրոմը» անվստահելի գործընկեր է»,- գրել է Մոսկվան Twitter-ում։