Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Երևանում մայիսի 23-ի ցերեկը, մայիսի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի  ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Մարզերում մայիսի 23-ի ցերեկը, մայիսի 24-ին, 25-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Արցախում մայիսի 23-ին և 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ։