Երևանի կենտրոնում հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ

Մանրամասներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Արամի 2-րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղեկությունը փոխանցվել է նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից ժամանել են համապատասխան վարչության աշխատակիցները։