Ուկրաինացի ռազմագերիների համար միջազգային տրիբունալ է նախապատրաստվում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Փաստաթղթեր են նախապատրաստվում ուկրաինացի ռազմագերիների հարցով միջազգային տրիբունալ անցկացնելու համար: Խոսքն այն ռազմագերիների մասին է, որոնք այժմ գտնվում են չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում, ասել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է գերիներին, ապա նրանց հետ աշխատում են համապատասխան ստորաբաժանումները, իսկ օտարերկրյա վարձկանների մասին տեղեկությունը կհրապարակվի ավելի ուշ։ Ինչ վերաբերում է նրանց հետագա ճակատագրին, այստեղ ամեն ինչ բացարձակապես պարզ է՝ նրանք այժմ պահվում են ԴԺՀ-ի տարածքում, ապագայում նախատեսվում է միջազգային տրիբունալ, նախապատրաստվում են համապատասխան փաստաթղթերը, գրվում է տրիբունալի կանոնադրությունը։ Հնարավոր է, որ լինեն միջանկյալ տրիբունալներ, ինչպես դա եղել է Հայրենական մեծ պատերազմից հետո»,- ասել է Պուշիլինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

Մայիսի 20-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մարիուպոլի մետալուրգիական «Ազովստալ» գործարանի տարածքի ամբողջական «ազատագրման» մասին։ «Ազով» գնդի 2439 ուկրաինացի զինվորականներ և զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել: Նրանց դեմ Ռուսաստանում քրեական գործեր են հարուցվել։