Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի հերոս, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի զարմիկը։ Այս մասին հայտնում է Baza-ն։
Գեներալ Մուրադովի զարմիկի անուն-ազգանունն է՝ Սալման Սուլեյմանով։ Նա 27 տարեկան է։ Գեներալ Մուրադովը հաստատել է զարմիկի զոհվելու մասին լուրը, նշելով, որ ինքը ողջ-առողջ է։
Ուկրաինական աղբյուրների հավաստմամբ՝ Ուկրաինայում վիրավորվել է նաև Ռուստամ Մուրադովը։
0Comments