Փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում

Մանրամասներ

1

Կարող ենք այլևս փաստել, որ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Իրազեկ քաղաքացիների միավորման» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.

«Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում ունեցած ակնհայտ հակառուսական ելույթից հետո փողոց ելածները անելու են ամեն ինչ, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը ունենա մենաշնորհ։

Եվ աննախադեպ հայամետ հայտարարություններ արած ԱՄՆ դեսպանի դեմ արշավը ևս այս տրամաբանության մեջ է»։