ԱՄՆ դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, նրան դժգոհություն է ներկայացվել՝ Ստամբուլում ուրբաթ օրը կայացած հանրահավաքի վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչության դիրքորոշման կապակցությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Ստամբուլում ուրբաթ օրը տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը, որը կազմակերպել է խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP): Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը ցույցից առաջ հանդես է եկել իր քաղաքացիներին նախազգուշացմամբ՝ ընդգծելով, որ Թուրքիայի իրավապահ մարմինները իբր կարող են կոշտ գործել։

«Երեկ (մայիսի 21-ին) Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքից առաջ ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումից դժգոհությունները փոխանցվել են ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին, որն այսօր (մայիսի 22-ին) կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Դեսպանին հայտարարվել է թուրքական անվտանգության ստորաբաժանումների կողմից նման հանրահավաքներում ընդունվող միջոցների մասին չհիմնավորված պնդման մասին, դժգոհություն է հայտնվել այդ կապակցությամբ», – հայտնել Է գործակալության զրուցակիցը։

«Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ուժի անհամաչափ կիրառումը լուրջ խնդիր է, անթույլատրելի է տպավորություն ստեղծել, որ այս կապակցությամբ կարեւոր խնդիր կա Թուրքիայում, որտեղ հանրահավաքները ժողովրդավարության վաղեմի ավանդույթ են հանդիսանում։ Դեսպանին նաեւ հայտարարվել է, որ Անկարան ակնկալում է, որ ապագայում ԱՄՆ – ի իշխանությունները նախազգուշացումներ կտան իրենց քաղաքացիներին ուղեւորությունների/ցույցերի մասին՝ հաշվի առնելով փաստերը», – հավելել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը: