Այսօր Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը

Մանրամասներ

1

Փաշինյանն այսօր Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում։ Կողմերը պետք է քննարկեն հարաբերությունների կարգավորման առաջարկներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, գերիների, հաղորդակցությունների, սահմանազատման հարցեր։ 

Փաշինյան-Ալիև նախորդ հանդիպումը Բրյուսելում տեղի է ունեցել ապրիլի սկզբին։ Այդ ժամանակ կողմերը պայմանավորվեցին մինչեւ ամսվա վերջ ստեղծել հանձնաժողով հայ-ադրբեջանական սահմանազատման համար։ Բայց այն դեռ աշխատանքները չի սկսել։