Ես ուզում էի Պուտինի համար երգել Թեյլոր Սվիֆթի «Մենք երբեք միասին չենք լինելու» երգը. ԱՄՆ պետքարտուղարը կատակել է Պուտինի մասին

Մանրամասներ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ջորջթաունի համալսարանում ելույթի ժամանակ կատակել է ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին։ Պետքարտուղարը նշել է, որ ցանկացել է կիթառ վերցնել իր հետ և երգ երգել Պուտինի մասին։

«Իմ աշխատակիցները թույլ չտվեցին, որ ես կիթառ բերեմ այստեղ՝ Պուտինի համար Թեյլոր Սվիֆթի «Մենք երբեք միասին չենք լինելու» երգը երգելու համար: Նրանք ասացին, որ դա «ոչ դիվանագիտական» կլինի»,- ասել է Բլինքենը:

Նշենք, որ ՌԴ-ն նախագահ Բայդենի դեմ պատժամիջոցներ է կիրառել․ նրան եւ նրա որդուն ցմահ արգելված է այցելել Ռուսաստան։