Եվրախորհրդարանը կոչ է արել նավթի էմբարգո սահմանել Ռուսաստանի դեմ՝ առանց Հունգարիայի մասնակցության

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բառլին կոչ է արել որոշում կայացնել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նավթի ծրագրված էմբարգոյի վերաբերյալ՝ առանց Հունգարիայի մասնակցության։ Այդ մասին նա հայտարարել է Deutschlandfunk-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «խաբում է ԵՄ-ին»։

Բառլին Օրբանին մեղադրել է նավթի էմբարգոյի շուրջ վեճն իր «քաղաքական խաղերի» համար օգտագործելու մեջ։