Հարավային Կովկասի ապագա տեսքը կախված է ռուս-ուկրաինական պատերազմի ելքից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Բրյուսելյան հանդիպումը կլուծի երկու խնդիր

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ նշեց, որ Խաղաղության համաձայնագիրը մեկ-երկու ամսում չի կազմվում, այն երկարատև գործընթաց է հատկապես մի փուլում, երբ կա աշխարհաքաղաքական «մեծ պատերազմ»։

Քաղաքագետը հիշեցրեց օրերս Բրյուսել կատարած Արարատ Միրզոյանի այցը, որի շրջանակում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն ակնարկել էր, որ դեռ վաղ է խոսել համաձայնագրից։

Ըստ Տարասովի՝ սա պատահական հայտարարություն չէր, թեև դիվանագիտությունը և հրապարակային հայտարարությունները շատ տարբեր են միմյանցից, իրական դիվանագիտությունը շատ ավելի առջևում է, քան հայտարարությունները։

«Բայց այս փուլում, կարծում եմ՝ առավելապես լուծվելու է գործընթացում Բրյուսելի հաստատման հարցը»,- նկատեց քաղաքագետը։

Վերջինս նաև այն կարծիքին է, որ արդեն ունենալով միմյանց պատկերացումներն առաջարկների տեսքով, կողմերը վերջնական հաստատելու են այդ կետերի հետ կապված տարընթերցումները։

Տարասովի կարծիքով՝ Բաքուն ու Երևանը փորձում են նստել երկու աթոռի վրա, դա վաղուց Մոսկվայում նկատել են։

Սակայն, վերլուծաբանի կարծիքով, այդ ուղղությամբ բավարար դիվանագիտական աշխատանք արվում է այս պահի համար։

«Մոսկվան գործընթացում է ու դեռ կլինի։ Գործընթացները հուշում են, որ միայն պատերազմից հետո Մոսկվան կկարողանա նորովի ներկայանալ ամենուր, միայն պատերազմում հաղթելուց հետո նոր թափով կաշխատի Հարավային Կովկասում։ Իսկ մինչ այդ, եթե Երևանն ու Բաքուն իրենք որոշել են, որ Բրյուսելը ևս պետք է զբաղվի, թող զբաղվի, այդ դեպքում Մոսկվայից ի՞նչ են ակնկալում։ Ակնհայտ է, չէ՞, որ Ռուսաստանի համար պատերազմն Ուկրաինայում հիմնական խնդիրն է բոլոր ճակատներում, դրանից է կախված նաև Հարավային Կովկասի ապագա տեսքը, սակայն այս պահին կանխատեսումներ անելու համար շատ վաղ է»,- ասաց նա։