Մոտ 700 հազար զինվորական է այսօր պաշտպանում Ուկրաինան. Զելենսկի

Մանրամասներ

1

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մոտ 700 հազար զինվոր այսօր պաշտպանում է Ուկրաինան։ Այս մասին նա հայտարարել է տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում։ Նախագահը նշել է, որ այն ուժերով, որոնք ներխուժման սկզբում էին, Ուկրաինան չկարողացավ կանգնեցնել Ռուսաստանի Դաշնությանը այն պատճառով, որ երկրի տարածքը պետք է պաշտպանվեր բազմաթիվ ուղղություններով։

Նա հիշեցրել է, որ տարեսկզբին հրամանագիր է ստորագրել զորքերը ևս 100 հազարով ավելացնելու մասին։ «Նույնիսկ գումարած 100.000-ը չկարողացավ կանգնեցնել նրանց։ Այսօր 700.000 է, դուք տեսնում եք 700.000 մարդու աշխատանքի արդյունքը, ովքեր կռվում են։ Նրանք տեղաբաշխված են երկրի ողջ տարածքում», ասել է Զելենսկին:

Երկրի ղեկավարը հավելել է, որ ինքը չի ցանկանում քննարկել ՆԱՏՕ-ի հարցը, սակայն այդ երկրներն ունեն զենք և հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կկարողանային պաշտպանել երկինքը Ուկրաինայի վրա ՌԴ արձակած առաջին հրթիռներից։

«Կարծում եմ, որ մենք լավ էինք պատրաստվել այս պատերազմին: Նրանք չգիտեին շատ բաների մասին, և հետո նրանք ստացան այդ ամենը», ասել է Զելենսկին։