ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի Patriot զենիթահրթիռային համակարգեր

Մանրամասներ

ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի Patriot զենիթահրթիռային համակարգեր։ Դրանք կլինեն 40 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մի մասը, որը վերջերս հաստատվել է Սենատի կողմից: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ը նախատեսում է ֆինանսավորել ուկրաինական բանակին այնպիսի սպառազինության համակարգերի փոխանցումը, ինչպիսին է Patriot-ը և հեռահար հրետանին։