Ռուսաստանյան նավթի մատակարարումները Ֆինլանդիա կդադարեցվեն մայիսի 21-ի առավոտյան

Մանրամասներ

Ռուսաստանյան նավթի մատակարարումները Ֆինլանդիա կդադարեցվեն Մոսկվայի ժամանակով մայիսի 21-ին ժամը 07:00-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Gasum գազի պետական ընկերությունը հաղորդել է «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից համապատասխան ծանուցումն ստանալուց հետո: Օպերատորն իր սպասարկյալներին բնական գազի կմատակարարի այդ աղբյուրներից՝ Balticconnector խողովակաշարով՝ Էստոնիայից:

Ինչպես հաղորդվել է, Gasum-ը չի ընդունել գազի վճարման նոր համակարգի անցնելու ռուսաստանյան կողմի պահանջը եւ մտադիր է հայց ներկայացնել արբիտրաժ: Ռուսաստանը 2022 թվականի ապրիլի 1-ից գազի դիմաց վճարումներն ընդունում է միայն ռուբլով: Ներմուծողը «Գազպրոմբանկ»-ում պետք է հատուկ հաշիվ բացի, որի վրա միջոցները փոխանցվելու են այն արժույթով, որը նշված է պարտավորագրում. բանկն այդ արժույթը կվաճառի «Մոսբիրժա»-ում եւ ռուբլին կգրանցի գազի գնորդի հաշվին, որն էլ հաշվարկները կիրականացնի «Գազպրոմ» մատակարարի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: