14-ամյա հայ աղջկա անունով Credit Suisse-ում բանկային հաշիվ է բացվել, տարիներ անց հաշվին ավելի քան 100 մլն $ է եղել․ Հետք

Մանրամասներ

Շվեյցարական բանկային համակարգը հայտնի է իր գաղտնիությամբ։ Երբեմն շվեյցարական բանկերում բացված հաշիվները դրանց իրական սեփականատերերի անունով չեն։ Ինչպե՞ս բացատրել այն, որ ՀՀ քաղաքացու բանկային հաշվին եղել է առնվազն 106 մլն շվեյցարական ֆրանկ, գրում է Հետքը։ 

1997 թվականին Հայաստանի քաղաքացի Նինա Մինասյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ նրա անունով Շվեցարիայում բանկային հաշիվ բացվեց։

2013 թ.-ի դրությամբ այդ հաշվին պահվում էր մի քանի տասնյակ միլիոն շվեյցարական ֆրանկ։

Մինասյանի աշխատանքային պատմությունը, որևէ բիզնես չունենալու փաստը և ընտանեկան հանգամանքները մի շարք հարցեր են առաջացնում։ Ինչպե՞ս է ՀՀ քաղաքացին կարողացել այսքան միջոց կուտակել։ Իրականում ո՞ւմ է պատկանում այդ գումարը, արդյոք այս հարստության իրական տերն օգտագործում է Մինասյանի անունը իր կարողությունը թաքցնելու համար։

Մինասյանի բանկային հաշվի մասին տեղեկատվությունը ներառված էր Credit Suisse բանկային տվյալների արտահոսքի մեջ։ Տվյալները գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը, և թերթն այդ տվյալները տրամադրել է «Հետք»-ին և տասնյակ այլ հետաքննող լրագրողների՝ Suisse Secrets անվանումը ստացած անդրսահմանային լրագրողական հետաքննության շրջանակներում:

Շարունակությունը՝ այստեղ