Երևանում վթարի է ենթարկվել Իտալիայի դեսպանի մեքենան․ դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն։  Այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավтոմեքենաները, ինչի հետևանքով է Audi-ի ուղևոր դեսպանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Audi-ի վրա եղել են դիվանագիտական համարանիշներ։