Նույն վստահությամբ կարելի է գուշակել, թե ով կառուցեց հեղաշրջումը Սերժ Սարգսյանի ու Արցախի դեմ. Արթուր Դանիելյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Իրավիճակի ցինիզմը զգացեք՝ ԱՄՆ դեսպանը հայտարարում է, որ շարունակելու են աջակցել ժողովրդավարության կայացմանը Հայաստանում, այնպես, ինչպես դա արել են 2018 և 2021 թվականներին ու հավելում, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իրավունք ունի: Սրան ի պատասխան այն կուսակցությունը, որ 2018-ի «ժողովրդավարական» պրոցեսների ակտիվ մասնակից էր, Նիկոլ էր առաջադրել ու ընտրել ԱԺ-ում, հետո հետը կոալիցիա էր կազմել, հետո 2021-ին նորից էր լեգիտիմացրել ևս մեկ ընտրությունով, հետո ԱԺ աշխատանքներն էր լեգիտիմացրել, հիմա պահանջում ա դեսպանին հետ կանչել...

Ալիևը ժամանակին ասում էր, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են Արցախի անկախությունը ճանաչել: Հիմա արդեն վստահորեն կարելի է ասել, որ այդ ստիպողը հաստատ Ռուսաստանը չէր: Ու նույն վստահությամբ կարելի է գուշակել, թե ով կառուցեց հեղաշրջումը Սերժ Սարգսյանի ու Արցախի դեմ: Ամերիկացիք ընդամենը ավելի խորամանկ դուրս եկան ու վերջում միևնույն է հաղթեցին:

Իրականում բոլորն են հաղթել բացի հայերից: ԱՄՆ-ն Կովկասը կվերցնի, Ադրբեջանը Արցախը ստացավ, Ռուսները թուրքերին զերծ պահեցին Ուկրաինայից, Սերժի ասած, հանգչած հրաբուխ Քոչարյանը վերադարձավ քաղաքականություն: Սերժը սա ասել էր 2018-ի ապրիլի 17-ին: Ասում էր՝ մի բզբզացեք հանգչած հրաբուխները...

Արթուր Դանիելյան