G7-ը դիտարկում է ռուսական նավթի «գնորդների կարտել» ստեղծելու հնարավորությունը. Ջանեթ Յելեն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

«Մեծ յոթնյակի» երկրները դիտարկում են «գնորդների կարտելի» ստեղծման հնարավորությունը, որը կսահմանափակեր նավթի գները, որոնք դաշնակից երկրները պատրաստ են վճարել ռուսական նավթի դիմաց։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Ջանեթ Յելենը, տեղեկացրել է Bloomberg-ը։

«Շատերը, այդ թվում եւ ես, այս առաջարկությունը գրավիչ ենք համարում ընդհանուր տնտեսական տեսակետից, բայց իրականում դժվար է աշխատեցնել այն, եւ այս բոլոր հարցերը լուծված չեն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պաշտոնական անձինք քննարկել են նավթից Ռուսաստանի եկամուտների սահմանափակման միջոցները՝ էներգակրի գների վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու դեպքում։ «Նպատակն այն է, որպեսզի պահպանվի շուկաներ ռուսական նավթի հոսքը, որպեսզի ցածր մակարդակի վրա պահվեն համաշխարհային գները, որպեսզի մենք չափից ավելի բացասական ներգործություն չունենանք»,- ասել է Յելենը։