ԵՄ 27 երկիր օրական 200 միլիոն դոլար է ուղարկում «Գազպրոմ»-ին՝ չնայած պատժամիջոցներին

Մանրամասներ

Ռուսաստանն այս տարի կարող է ռեկորդային 100 միլիարդ դոլար ստանալ եվրոպական երկրներին գազի վաճառքից՝ էներգակիրների գների կտրուկ աճի պայմաններում: Նման կանխատեսում են արել Citi բանկի վերլուծաբանները, հաղորդում է Les Echos թերթը։

Հրապարակված տվյալների համաձայն՝ գազի վաճառքից կանխատեսվող եկամուտը գրեթե երկու անգամ ավելի է լինելու, քան նախորդ տարի։ Ընդորում, վերլուծությունը հաշվի չի առնում նավթի, ածխի և այլ օգտակար հանածոների վաճառքից ստացված ֆինանսական մուտքերը։

Հրատարակությունը նշում է, որ, չնայած պատժամիջոցներին, ամպագոռգոռ հայտարարություններին և էմբարգո կիրառելու խոստումներին, ԵՄ 27 երկրներ օրական 200 միլիոն դոլար են ուղարկում «Գազպրոմ»-ին։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան, իսկ նպատակները երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։ Դրանից հետո ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ։