Մեծ Բրիտանիան սառեցրել է ռուսական երեք ավիաընկերությունների ակտիվները

Մանրամասներ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել «Աերոֆլոտ», «Ուրալ ավիաուղիներ» և «Ռոսիա ավիաուղիների» դեմ: Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այս ավիաընկերություններն աջակցում են Ռուսաստանի կառավարությանը՝ բիզնես վարելով ռազմավարական կարևոր հատվածում: