Էջմիածնում հայտնաբերել են Ռուսաստանում բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին

Մանրամասներ

1

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն ստորաբաժանման և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Էջմիածնում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 35-ամյա մի տղամարդու։ Ոստիկանությունից հայտնում են, որ Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչությունում բռնաբարության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք։

35-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին ։