Աշխարհն անցնում է փոփոխությունների դարաշրջան. Սի Ծինփին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Աշխարհն անցնում է փոփոխությունների դարաշրջան, որտեղ անկայունության և անորոշության գործոններն ավելանում են։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա ԲՐԻԿՍ-ի երկրներին կոչ է արել նպաստել միջազգային հարաբերությունների կայունությանը տուրբուլենտության դարաշրջանում, ինչպես նաև հակազդել հեգեմոնիզմին, ուժային քաղաքականությանը և դաշինքային առճակատմանը:

Չինաստանի ղեկավարն ասել է, որ սեփական անվտանգությանը հասնելու համար մեկ երկրի անվտանգությունը զոհաբերելը միայն նոր հակասություններ ու ռիսկեր է ստեղծում։