Մտադիր չեմ խզել հարաբերությունները ո՛չ Պուտինի, ո՛չ էլ Զելենսկու հետ. Էրդողան

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հավասարակշռված քաղաքականություն ենք վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ հարաբերություններում: Ես մտադրություն չունեմ խզելու հարաբերությունները ո՛չ պարոն Պուտինի, ո՛չ էլ Զելենսկու հետ»,- ասել է Էրդողանը Անկարայում թուրք երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը մտադիր է «շարունակել հեռախոսային դիվանագիտություն վարել Պուտինի և Զելենսկու հետ» Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։