Երևանը և Բաքուն մոտ են սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովում ազգային պատվիրակություններ ստեղծելուն

Մանրամասներ

1

Մոսկվան հանդես է գալիս այդ կառույցի շուտափույթ ստեղծման օգտին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նկատի առնելով հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովում ազգային պատվիրակությունների ստեղծումը։

Աշխատանքի մեկնարկով պետք է քայլեր ձեռնարկվեն սահմանին կայունությունն ու անվտանգությունը բարելավելու ուղղությամբ։ Այս հարցը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Դուշանբեում կայացած հանդիպմանը, նշել է Զախարովան։

«Ռուսական կողմը հուսով է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի սկսել հանձնաժողովի աշխատանքները և արդեն ձևավորել է իր պատվիրակությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, կառույցի աշխատանքը կօգնի կանխել տարբեր միջադեպերը սահմանին։