Բազմաթիվ քաղաքական գործիչների որդիներն անհայտ պատճառներով լքել են Հայաստանը՝ չկատարելով իրենց պարտավորությունները երկրի հանդեպ։
Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունն արդեն ՊՆ-ին պետք է փոխանցած լիներ ընդդիմության ակցիաներին մասնակցող տղամարդկանց ցուցակը։
«Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր կարող են ներգրավվել ՀՀ զինված ուժերի ուսումնամարզական հավաքներում»,- ասել է Քոչարյանը։
0Comments