Չինաստանը կրկնակի կրճատել է տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն՝ ԱՄՆ կառավարության կողմից պատժամիջոցների սահմանումից հետո։ ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն ասել է, որ Պեկինը զգուշանում է առևտրի արգելքները խախտելուց: Այս մասին գրում է The Washington Post-ը։
Մարտին Չինաստանից Ռուսաստան նոթբուքերի մատակարարումների ծավալը նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 40%-ով, իսկ սմարթֆոնների արտահանումը կրճատվել է երկու երրորդով։ Բացի այդ, 98%-ով նվազել է Չինաստանից հեռահաղորդակցության ցանցի սարքավորումների արտահանումը։
Առայժմ Պեկինը պաշտոնապես ոչ հերքել, ոչ հաստատել է Ռուսաստանին օգնելու իր մտադրությունը՝ շրջանցելու արեւմտյան պատժամիջոցները։ Իր հերթին ԱՄՆ-ը կարող է սահմանափակումներ մտցնել չինական ընկերություններին տեխնոլոգիաների վաճառքի վրա, գրում է թերթը։
0Comments