Ադրբեջանը Շուշիում նախատեսում է 20 000-25 000 մարդ բնակեցնել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի  վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում նախատեսվում է բնակեցնել 20 000-25 000 մարդ:

Ինչպես գրում է minval.az-ը, այս մասին հայտնել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։

Նա նշել է, որ պատրաստվել է Շուշի քաղաքի նոր գլխավոր հատակագիծը, ըստ որի՝ նախատեսվում է քաղաքում բնակեցնել 20 000-25 000 մարդ։ Քարիմովը նշել է, որ նախատեսվում է 24 շենքի կառուցում, որպեսզի մարդիկ ապրեն։