Ռեժիսոր Արմեն Գրիգորյանին ձերբակալել են բռնություն գործադրելու կոչերի, բռնության քարոզի հոդվածով

Մանրամասներ

Հենց նոր ԱԱԾ քննչականից զանգ ստացա. Արմեն Գրիգորյանն ինձ տեղեկացրեց, որ իրեն ձերբակալել են 226.2 հոդվածով՝ սորոսականների ներմուծած հոդվածով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում»,-նշել է նա:

Նշենք, որ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածն է. «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը»: