Ֆինլանդիան և Շվեդիան արագ կմիանան ՆԱՏՕ-ին՝ չնայած Էրդողանի վերապահումներին. Գերմանիայի ԱԳ նախարար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը վստահ է, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան արագ կմիանան ՆԱՏՕ-ին՝ չնայած նրանց անդամակցության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վերապահումներին, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով, եթե նրանց հայտի եւ լիիրավ անդամության միջեւ անցումային շրջանը երկար տեւի, դաշինքի անդամները երկու սկանդինավյան երկրներին էլ համապատասխան անվտանգության երաշխիքներ կտրամադրեն։ «Թուրքական կողմի հետ որոշ չլուծված խնդիրներ կան»,- ասել է նա Բեռլինում: «Դրանք քննարկվում են, բայց ես շատ վստահ եմ, որ անդամակցությունը կլինի արագ, քանի որ բոլորը գիտեն, որ սա վճռական պատմական պահ է շատ դրամատիկ իրավիճակում»,- հավելել է նա։