Միակ հարցը նրանում է, թե էս երկու խմբերից ո՞ր մեկն է ավելի անբարոյական... Արթուր Դանիելյան

Մանրամասներ
ա

Նիկոլի երեկվա ելույթը ՀԱՊԿ-ում ընդամենը փորձ էր պետության շահերը շահարկելու հաշվին սեփական վարկանիշը բարձրացնել: Նույն բանը նա արեց Քարագլխի դեպքում՝ թեման ուռցրեց, հայրենասեր խաղաց ու սիրուն փակեց թեման` որևէ ռեալ հետևողականություն չդրսևորելով: Ինձ թվում ա նա շատ ուրախ կլինի, եթե արցախցի «փրկիչները» երեք ամիսը մեկ մի գյուղ հանձնեն, որ նա ստեղ դրա հաշվին փիառվի ու տպավորություն ստեղծի, որ նա չի հանձնողը:

Մյուս կողմից «փրկիչների» ցանցն է, որն ուրիշ ոչ մի բան չգտավ, քան Նիկոլի ակցենտից կախվելը, մինչդեռ իրենց մեծ մասի ռուսերենը Նիկոլինից ոչ մի բանով չի տարբերվում: Ու սա նույնպես արվում էր, ոչ թե ի նպաստ Հայաստանի, այլ զուտ ՀԱՊԿ-ից հարվածը շեղելու համար, որովհետև սրանք էլ ամեն քայլափոխին Ռուսաստան են գովաբանում, հետևաբար ՀԱՊԿ-ին հարվածելն իրենց «պայքարին» է հարվածում: Հայաստանի շահը սրանց բացարձակ հետաքրքիր չէ, այլապես հենց իրենք կբարձրաձայնեին ՀԱՊԿ-ի և ռազմավարական դաշնակցի հետ կապված խնդիրները:

Միակ հարցը նրանում է, թե էս երկու խմբերից ո՞ր մեկն է ավելի անբարոյական... Հռետորական հարց, որի պատասխանն այնուամենայնիվ մեզ ոչինչ չի տա:

Արթուր Դանիելյան