Եվրամիությունը Ուկրաինայի օկուպացված ոչ մի քառակուսի կիլոմետր չի ճանաչի որպես Ռուսաստանի մաս

Մանրամասներ

Եվրամիությունը Ուկրաինայի օկուպացված ոչ մի քառակուսի կիլոմետր չի ճանաչի որպես Ռուսաստանի մաս։ UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ինչպես մենք չճանաչեցինք Ղրիմը, մենք չենք ճանաչում Ուկրաինայի որևէ հատված, որը կհայտարարվի Ռուսաստանի Դաշնության մաս: Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Եվ երբ մենք ասում ենք, որ հույս ունենք, որ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում, դա նշանակում է, որ նրանք (ուկրաինացիները-Խմբ.) կկարողանան զավթիչներին դուրս մղել իրենց սահմաններից»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։