Ռուսաստանը և Իրանը կարող են նավթագազային սարքավորման գործարան հիմնել

Մանրամասներ

Իրանի եւ ՌԴ-ի ընկերությունները կարող են նավթագազային ոլորտի համար սարքավորումների արտադրության համատեղ գործարան հիմնել եւ հետագայում արտահանել դրա արտադրանքը: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մենք կարող ենք ռուսաստանյան ընկերությունների ներուժն ու հնարավորություններն օգտագործել արդյունահանման, նավթի հանքավայրերի յուրացման, սարքավորումների պատրաստման եւ տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում: Բացի այդ, երկու երկրների ընկերությունները, համատեղ գործարան հիմնելով Իրանում եւ արտադրելով ավելի շատ, քան այս երկրում օգտագործվող սարքավորումն Է, կարող են իրականացնել դրա արտահանումը»,-ասել Է դեսպանը: