Վրաստանը ճանաչվել է անվտանգ երկիր գործարար զբոսաշրջության համար

Մանրամասներ

Boardroom միջազգային առցանց հարթակը ընդարձակ հոդված Է հրապարակել Վրաստանում գործարար զբոսաշրջության հնարավորությունների մասին. տեղեկատվությունը տարածում Է Զբոսաշրջության ազգային վարչակազմը:

Հոդվածը պատրաստվել Է Վրաստանի Կոնգրեսների բյուրոյի եւ Զբոսաշրջության ազգային վարչակազմի ցուցահանդեսների ու Boardroom-ի համագործակցությամբ: Հոդվածում ընթերցողներին տեղեկացնում են Վրաստանում գտնվող հյուրանոցների եւ ցուցահանդեսային հարթակների մասին, որտեղ կարելի Է անցկացնել ընդգրկուն խորհրդաժողովներ, հանդիպումներ եւ համաժողովներ, ինչպես նաեւ ժողովրդականություն վայելող ուղղությունների, ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների մասին: «Վրաստանը համարվում Է Եվրոպայի ամենաանվտանգ երկիրը եւ աշխարհում անվտանգության մակարդակով զբաղեցնում Է վեցերորդ տեղը: Ամեն տարի երկրում անցկացվում են 17 միջազգային ընկերակցությունների միջոցառումներ, որտեղ այցելում են միջին հաշվով 400-500 պատվիրակներ»,-ասվում Է հոդվածում:

Որպես օրինակ բերվում Է Տուրիստական ուղեվարների ընկերակցությունների 18-րդ միջազգային կոնգրեսը, որը Թբիլիսում անցկացվել Է 2019 թվականին: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի 70 երկրների ժամանած 300 Էքսկուրսավորներ եւ պատվիրակներ: «Թբիլիսին համարվում Է երկրի կոնգրեսային միջոցառումների կենտրոնը, բայց մյուս քաղաքները նույնպես սկսում են տեղեր ազատել խորհրդաժողովներ անցկացնելու համար, օրինակ՝ 2023 թվականին Բաթումը կընդունի World Travel Awards-ը»,-ասվում Է հոդվածում: Ինչպես նշում Է հեղինակը, Բաթումում արդեն անցկացվել Է Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողով եւ պատրաստվում են բացել եւս վեց նոր հյուրանոցներ: Boardroom-ը միջազգային հանդես Է խորհրդաժողովների եւ առցանց հարթակների համար, միավորում Է ավելի քան 100 հազար ընկերակցությունների, կոնֆերանս-բյուրոների, միջոցառումների կազմակերպիչների եւ ճյուղի ներկայացուցիչների, հաղորդել Է Sputnik-ը: