Գնել Սանոսյանն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են բեռնափոխադրումների հետ կապված հարցեր

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում մայիսի 16-ին հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարի հետ առանձին հանդիպումից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում։

Քննարկվել են ընդհանուր բնույթի հարցեր՝ տեղեկատվության փոխանակման, իրանական ընկերությունների՝ Հայաստանում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունների, մասնագիտական աշխատանքի վերաբերյալ։

Քննարկվել են նաև բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։ Երկկողմ արձանագրվել են առկա խնդիրները և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնելու այդ խոչընդոտները, որպեսզի երկու երկրների միջև ավելանա ապրանքաշրջանառությունը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում:

«Այս կոնտեքստում մենք շատ կարևորում ենք Սյունիքում կառուցվող ճանապարհները, հատկապես հյուսիս-հարավի Սյունիքի հատվածը, որը իրանական բեռնատարների համար առաջիկայում ավելի հարմարավետ կդառնա, կկրճատվի ճանապարհի երկարությունը։ Առաջիկայում, երբ աշխատանքներն ավարտվեն, տնտեսապես ավելի ձեռնտու կլինի այդ ճանապարհներով երթևեկելը»,-ասել է Գնել Սանոսյանը Հանդիպումից հետո նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։