Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կլինի սեպտեմբերին, իսկ հոկտեմբերից արդեն բարձր աշխատավարձ կստանան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Այսօրվանից սկսել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրումը. Էլկտրոնային մատյանում ավելացել է այն սյունակը, որով ուսուցիչները հնարավորություն են ստանում նշում անել, որ ցանկանում են մասնակցել կամավոր ատեստավորմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ուսուցիչները պետք է ընտրեն առարկան:

«Այս առումով կա ուղեցույց, որը հրապարկված է նախարարության կայքում: Մեր բոլոր ուսոցիչները կարող են շատ պարզ տեսողական տեսնել, թե գործընթացն ինչպես կարող են անել:

Ատեստավորումն իրականացնելուց առնվազն 20 օր առաջ կհրապարակվեն կամավոր ատեստավորման ուղեցույցները: Դրանք ներկայացնելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձեւաթղթի լրացման կարգը եւ առաջադրանքների նմուշները:

Բուն  ատեստավորման գործընթացը նախատեսում ենք, որ կացկացվի սեպտեմբերին, եւ հոկտեմբերից սկսած նրանց աշխտավարձերը եւ հավելավճարները կհաշվարկվեն ըստ իրենց ցուցաբերած արդյունքների»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի կմավոր ատեստավորման համար կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները:

Ատեստավորումը հիմնականում լինելու է թեստավորման եղանակով, սակայն ֆիզկուլտուրա, ՆԶՊ, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա առարկները դասավանդող ուսուցիչների թեստավորումը կլինի ոչ թեստային եղանակով (գործնական աշխատանքներ, բաց եւ փակ հարցեր):

Նշենք, որ կամավոր ատեստավորում անցած եւ 70 տոկոսից բարձր բալեր հավաքած ուսուցիչների աշխատավարձի դրույթը կլինի 200 հազար, որին կգումարվի 30-50 տոկոս հավելավճարը: