Ճիշտ ճանապարհով ենք գնում․ ԵԱՏՄ երկրներից ՀՀ-ն միակն է, որը երկնիշ գնաճ չունի. Գևորգ Պապոյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Հրապարակվել է աշխարհում գնաճ ունեցող երկրների տոկոսները և հետաքրքիրն այն է, որ ԵԱՏՄ երկրների մեջ Հայաստանը միակ երկիրն էր, որ երկնիշ գնաճ չունի։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«ՌԴ-ում գնաճը 16․7 %- է, Բելառուսում 15․9 %, Ղազախստանում և Ղրզստանում 13․ 2 %, Հայաստանում մոտ 8 %։ Երբ նայում ենք մեր հարևաններին, Թուրքիայում 70% է, Իրանում 35․6%, Վրաստանում 12․8%, Ադրբեջանում 12․2%։ Սա նշանակում է, որ մեր հիմնական գործընկեր երկրներում գնաճը պատմական բարձր թվերի վրա է։ Սա որոշակի պատկերացումներ է տալիս ընդհանուր միջավայրի մասին և հնարավորություն է տալիս ըստ արժանավույն գնահատել Կենտրոնական բանկի աշխատանքը։ Տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների մեջ, կարծում եմ ԿԲ-ի ճիշտ դերակատարումը կարևոր է։ Ճիշտ ուղղությամբ ենք շարժվում և այն գործիքակազմը, որը կիրառվում է, շատ արդյունավետ է»,- ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ցուցանիշը չի գոհացնում, բայց միևնույն ժամանակ Հայաստանը կարողացել է պայքարել գնաճի դեմ։