Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քաղաքական պարտություն կրեց. նրա Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SDP) ստացել է երբևէ գրանցված վատագույն արդյունքը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում:
Կուսակցության այդքան ցածր արդյունքը Գերմանիայի ամենախիտ բնակեցված շրջանում, որը ժամանակին SPD-ի հենարանն էր, հարված է 63-ամյա Շոլցին, որը խիստ քննադատության է ենթարկվել ռուսական ներխուժման եւ Ուկրաինային զենքի մատակարարման հարցերում իր անվճռականության համար։
Ըստ exit poll-ի՝ պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU) Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում հավաքում է 36%, իսկ SPD-ը՝ 27%։
Սա սոցիալ-դեմոկրատների համար պատմական ցածր մակարդակ է, ինչը Գերմանիայում դիտվելու է որպես քաղաքական տրամադրությունների առանցքային ցուցիչ, գրում է բրիտանական Times թերթը։
0Comments