«Հասանք, պարոն նախագահ, մենք այստեղ ենք». Ուկրաինական զորքը դուրս եկավ Ռուսաստանի հետ սահման

Մանրամասներ

Ուկրաինայի Զինված ուժերի տարածքային պաշտպանության ուժերի գումարտակը Խարկովի շրջանում կիրակի օրը հասել է Ռուսաստանի հետ պետական ​​սահմանին։ Այս մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության  հաղորդագրության մեջ։

Ուկրաինացի մարտիկների՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված կոչի տեսանյութում տեսանելի է սահմանային կետը։

«Հասանք, պարոն նախագահ, մենք այստեղ ենք», ասում են զինվորականները տեսանյութում։