Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՇՖ նախագահի պաշտոնում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։

Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը։ Նա ընտրվեց 107 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։ Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։

Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։