Փոքր Վեդիի դաշտերում վիճաբանության ժամանակ տղամարդը կրակել է համագյուղացու ուղղությամբ

Մանրամասներ

1

Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ համագյուղացին կրակել է իր ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ 41-ամյա տղամարդը, վախեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է 45-ամյա համագյուղացու ուղղությամբ:

Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: